ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
GRP Systems ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունների կոմպլեքս համակարգը.
Խորհրդատվություն: Ընկերության հմուտ աշխատակիցները մատուցում են անվճար խորհրդատվություն, որպեսզի կարողանաք ավելի հեշտ և արագ կողմնորոշվել Ձեզ անհրաժեշտ արտադրանքի ընտրության հարցում:
Նախագծային հաշվարկներ: Ընկերության բանիմաց ինժեներներն ու հիդրոինժեներները, անհրաժեշտության դեպքում, կատարում են նախագծային հաշվարկներ:
Անվճար առաքում: Իրականացնում է անվճար առաքում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Մոնտաժային աշխատանքներ: Քանի որ մեր խողովակները պահանջում են ճշգրիտ մոնտաժում և մոնտաժային պայմաննների պահպանում, ընկերությունը մատուցում է նաև մոնտաժային աշխատանքների իրականացման ծառայություն:
Ընկերությունը ունի երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում:
Ընկերությունը կատարում է լաբորատոր փորձաքննություններ՝ տվյալ ոլորտում հավատարմագրված լաբորատորիայում: